|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այս պահին Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը հարցաքննվում են Հատուկ քննչական ծառայությունում:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա Հատուկ քննչական ծառայությունն իշխանության յուրացման փաստի առթիվ քրեական գործ է հարուցել, որի շրջանակում իշխանության յուրացմանն օժանդակելու և պաշտոնական կեղծիք կատարելու համար կալանավորվեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:
Արա Բաբլոյանն այս գործով ունի կասկածյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Հարությունյանի կարգավիճակը հայտնի չէ: