|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ «Փաստ» թերթի՝ իշխանությանը մերձ աղբյուրի, ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ, գեներալ Գրիգորի Հայրապետովի աշխատանքից հեռացման գլխավոր պատճառը եղել է 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործի՝ իշխանության կողմից նորովի բացումը։
Նշյալ աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» եւ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։