|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սիրիայի հյուսիսում, ի շահ տեղի քուրդ բնակչության, նավթի արդյունահանմամբ կզբաղվի ամերիկյան խոշոր ընկերություններից մեկը. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը հղումով:
«Մենք հսկողության տակ ենք վերցրել նավթը»,- ասել Է նա՝ մեկնաբանելով Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության գոտուց ամերիկացի զինծառայողների դուրսբերումը, ապա հավելել. «Մենք ինչ-որ բան կմտածենք քրդերի համար, որպեսզի նրանք դրամական միջոցներ ունենան: Հնարավոր Է՝ մենք ապահովենք մեր խոշոր նավթընկերություններից մեկի գալը տարածաշրջան, որպեսզի ամեն ինչ արվի պատշաճ ձեւով»:
Թրամփն ասել է, որ այդ շրջանում նավթի խոշոր պաշարներ չկան, «բայց բոլորը կռվում են նրա համար, ինչ կա»: