|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Մարտին Սոնբորնը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սպառնալիքներին։ Հոկտեմբերի 9-ին Սիրիայի հյուսիսի ներխուժումից հետո Թուրքիան արժանացել էր քննադատությունների, իսկ եվրոպական մի քանի երկրներ էլ դադարեցրել էին զենքի վաճառքը Թուրքիային, ինչին ի պատասխան Էրդողանը սպառնացել էր բացել փախստականների համար երկրի սահմանները, որոնք կուղղվեին դեպի Եվրոպա։
«Եթե Էրդողանը մեկ անգամ ևս մեզ սպառնա 3 մլն սիրիացի փախստականներով, ես էլ կսպառնամ Կրոյցբերգից (Բեռլինի շրջան) 3 մլն թուրքերին հետ ուղարկելով։ Բայց դա հիմա չեմ կարող բացահայտ ասել. կարժանանամ Լինչի դատաստանի». – «Սպուտնիկի» գերմանական ծառայության հետ զրույցում նշել է պատգամավորը։