|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային միկրոավտոբուսում երկու ռումբի պայթեցման պատասխանատվությունը, հայտնում է ամերիկյան «SITE Intelligence Group»-ը, որը վերահսկում է ծայրահեղականների տեղեկատվական գործունեությունը:
Ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Բակինը հայտարարել էր, որ հոկտեմբերի 11-ին` ժամը 10.25-ին, Սիրիայի հարավում գտնվող Դերյա նահանգում զինյալները 20 րոպե տարբերությամբ երկու ռումբ են նետել Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկապահակային ծառայության միկրոավտոբուսի վրա: Ռուսական զորքերից տուժածներ չկան: