|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են, անհայտ անձանց կողմից, ապօրինի հատված, թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 ՀՀ դրամ, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։
«Իրավախախտումն արձանագրվել է ս.թ. հոկտեմբերի սկզբներին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ տեղազննության ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։