|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կանադայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Թուրքիայի զորքերի ներխուժումը Սիրիա և միջազգային հանրությանը կոչ է անում զսպել Թուրքիային:
Կանադայի Հայ դատի հանձնախմբի համանախագահներ Հրագ Թարագջյանի և Շահեն Միրաքյանի խոսքով ԱՄՆ-ն իր զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշմամբ լքել է տարածաշրջանում իր իսկ դաշնակիցներին, ինչպես նաև էթնոկրոնական փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին, ովքեր դարեր շարունակ Սիրիան իրենց տունն են համարել:
«Էրդողանին չի կարելի վստահել, և միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի»,- նշել է Միրաքյանը: