|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Եվրոպա լիգայի խմբային փուլի հանդիպումը «Դյուդելանժ»-ի և «Ղարաբաղ»-ի միջև ընդհատվել է։ Առաջին խաղակեսի ընթացքում, երբ ադրբեջանական թիմը հաղթում էր 2-0 հաշվով, անօդաչու սարքով խաղադաշտ է իջեցվել Արցախի դրոշը, ինչի պատճառով մրցավարն ընդհատել է խաղն ու թիմերին ուղարկել հանդերձարան։ Մոտ 15 րոպե դադարից հետո հանդիպումը վերսկսվել է։
Նշենք, որ ավելի վաղ ՖԱՖ-ն (First Armenian Front) իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «ՖԱՖ-ի և Բելգիայի մեր տղերքի կողմից հերթական ակցիան է նախապատրաստվել ադրբեջանական «Ղարաբաղ»-ի խաղին: Խորհուրդ ենք տալիս հետևել խաղի ընթացքին»: