|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Նիկոլ Փաշինյանի համար հաջորդ թիրախը կառավարությունում պաշտպանության նախարարն է։ Դավիթ Տոնոյանը՝ որպես ուսադիրներով մարդ, չի կարող ընկալելի ու ընդունելի լինել Փաշինյանին, և վերջինս, ըստ շրջանառվող լուրերի, առաջիկայում պատրաստվում է նրան ևս պաշտոնանկ անել։
Սակայն, մեր տեղեկություններով, Տոնոյանի առնչությամբ կա մի մտահոգություն։ Նա ընդունված է գեներալների, հրամանատարների շրջանում, և եթե Տոնոյանը հեռանալուց հետո որոշի քաղաքական կյանքում եղանակ փոխել, բավական տհաճ իրավիճակում կարող է հայտնվել Փաշինյանը։
Այս մտահոգությունն անտեղի չէ, որովհետև, նույն աղբյուրի փոխանցմամբ, որոշ գեներալներ նեղ շրջանակում ասել են, որ կառավարությունում մնացել է միայն մի մարդ, որին նրանք կմիանան, եթե քաղաքական անկանխատեսելի զարգացումներ լինեն։
Ի դեպ, քաղաքական որոշ ուժերի համար ևս Տոնոյանն ընդունելի է։ Իսկ այս հանգամանքին չի կարող Նիկոլ Փաշինյանը հանգիստ վերաբերվել»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։