|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանություն եւ գրառում կատարել Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Այս մասին տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքէջից:
Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, գրել է. «Ժակ Շիրակը հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկն էր: Հայ ժողովուրդը երախտապարտ է և երբեք չի մոռանա մեր ժամանակների մեծագույն քաղաքական գործչի կարևորագույն ներդրումը հայ-ֆրանսիական բարեկամության խորացման գործում»: