|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեի քարոզչական հանձնախմբի կազմակերպությամբ՝ սեպտեմբեր 28-ին Այնճարի «Ս. Զէյթլեան» ժողովրդային տանը անցկացվել է ժողովրդային հանդիպում` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ նախագահ Սիմոն Սիմոնյանի հետ. տեղեկացնում է aztagdaily.com-ը:
ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտեի քարոզչական հանձնախմբի անդամ Մարինե Գարայանը կոմիտեության եւ հայրենակիցների անունից բարի գալուստ է մաղթել Այնճար եկած՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին եւ նախագահ Սիմոն Սիմոնյանին:
ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչն ու նախագահը ներկայացրել են Դաշնակցության քաղաքական ուղեգիծը` իբրեւ ընդդիմադիր կուսակցություն, որը միայն իշխանությունների սխալները չի մատնանշում, այլ նաեւ այլընտրանքներ է ներկայացնում: Այնուհետև նրանք պատասխանել են ներկաների հարցերին: