|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Համաձայն ռազմավարական զորավարժության ղեկավարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ, ծավալվել պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ԱՀ ՊՆ-ից:
Նույն ժամանակահատվածում հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ենթակա մի շարք ստորաբաժանումներ, գիշերային ու ցերեկային ժամերին, ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային-մարտավարական զորավարժություններում, որոնց ընթացքում, իրականին առավելագույնս մոտ պայմաններում, խաղարկվել են տվյալ ստորաբաժանումների մարտական խնդիրներին համահունչ պաշտպանողական ու հակահարձակողական բնույթի մարտական դրվագներ:
Իրականացված միջոցառումների ընթացքում, որը վերահսկել են հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները, անձնակազմը ցուցաբերել է մարտական ու հոգեբանական պատրաստության բարձր մակարդակ և գերազանց կատարել առաջադրված խնդիրները: