|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը քննարկել են Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը: Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Կողմերի հանդիպումը կայացել է սեպտեմբերի 25-ին՝ չորեքշաբթի օրը:
«Գլխավոր քարտուղարը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ և քննարկել Սիրիայում սահմանադրական հանձնաժողովի ձևավորման հարցը, ինչպես նաև տարածաշրջանում մի շարք ճգնաժամերի վերջին զարգացումները»,- նշվում է գերատեսչության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում:
Հավելվում է՝ Գուտերեշը երկուշաբթի հայտարարել էր, որ վստահ է՝ հանձնաժողովի ստեղծումը կարող է և պետք է հակամարտության քաղաքական լուծման սկիզբ դառնա, որը կլինի սիրիացիների օրինական ցանկությունների պատասխանը: