|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է խորհրդարանը ցրելու և երկրում 40-օրյա նախընտրական քարոզարշավ սկսելու մասին: Գրում է ТАСС գործակալությունը։
Կառավարության ղեկավարը հաստատել է նաև, որ խորհրդարանական ընտրությունները երկրում կանցկացվեն հոկտեմբերի 21-ին:
«Րոպեներ առաջ Կանադայի գլխավոր նահանգապետն ընդունել է խորհրդարանը ցրելու մասին իմ հայտարարությունը: Կանադացիներն ընտրատեղամասեր կգան հոկտեմբերի 21-ին», - ասել է Թրյուդոն` ժողովրդին ուղղված ելույթում, որը հեռարձակվել է դաշնային հեռուստաալիքներով:
Խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործիչները կպայքարեն Համայնքների պալատի (խորհրդարանի ստորին պալատ) 338 տեղի համար: Ընտրություններին մասնակցում են իշխող Լիբերալ կուսակցությունը, Պահպանողական կուսակցությունը, Նոր ժողովրդավարական կուսակցությունը, Կանաչների կուսակցությունը և Կանադայի ժողովրդական կուսակցությունը: