|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի ՊՆ մասնագետները Ռուսաստանում սկսել են Ս-400 զենիթահրթիռային համալիրների շահագործման հմտություններ ձեռք բերել: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնում է Թուրքիայի ՊՆ-ն:
«Ռուսական Գատչինա քաղաքում սկսվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի անձնակազմի ուսուցումը»,- նշել է Թուրքիայի ՊՆ-ն:
Թուրքական անձնակազմի ուսուցումը կշարունակվի սեպտեմբերի 1-ից հունվարի 2-ը:
Օգոստոսի 27-ին սկսվել է Ս-400-ների երկրորդ մարտկոցի մատակարարումը Թուրքիա: Այս անգամ նույնպես համակարգի մասերը վայրէջք են կատարում «Մյուրթեդ» օդանավակայանում. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Թուրքիան և Ռուսաստանը 2017 թ. սեպտեմբերին Ս-400-ների վերաբերյալ պայմանագիր էին կնքել, որի արժեքը կազմում է 2.5 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ պայմանագրի՝ Անկարան կստանա Ս-400 համակարգերի 2 դիվիզիոն: Մատակարարումը սկսվել է այս տարվա հուլիսի 12-ից և, ըստ Էրդողանի՝ ամբողջապես կավարտվի 2020 թ. գարնանը: