|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Սեպտեմբերի 5-ին կայանալիք Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպման տոմսերն արդեն սպառվել են: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը։
ՀՖՖ-ն հաղորդագրության մեջ նշում է, որ Իտալիայի դեմ խաղում ակնկալում է լեփ-լեցուն մարզադաշտ ու շնորհակալություն է հայտնում բոլոր հավատարիմ երկրպագուներին՝ այս անչափ կարևոր խաղին ընդառաջ։
Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը խնդրում է գալ մարզադաշտ խաղից առնվազն մեկ ժամ առաջ՝ անցանկալի կուտակումներից խուսափելու համար։