|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հուլիսի 28-ին, Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության օրը, տեղի է ունեցել Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը: Տարիներ շարունակ չգործած եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ վերաօծված Սուրբ Աստվածածին եկեղեցին փոխանցվել է Զինված ուժերի հոգևոր առաջնորդությանը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունը:
Վերաօծման սրբազան արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, հոգևոր դասի և զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչներ: Վերաօծման կարգը կատարել են Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: