|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի քաղաքացիները ծառայողական և հատուկ անձնագրերով կկարողանան առանց վիզայի ցանկացած տեսակի այց կատարել Ռուսաստան: Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում է РИА Новости-ն:
Նշենք, որ նախկինում արտոնությունը գործում էր կարճաժամկետ գործուղումների համար:
Գործակալությունը հիշեցնում է, որ Սու-24 օդանավի հետ կապված միջադեպից հետո, երբ Թուրքիան խոցեց այն, ՌԴ նախագահի հրամանով մի շարք տնտեսական պատժամիջոցներ կիրառվեցին Թուրքիայի դեմ, մասնավորապես` դադարեցվեց այդ երկրի հետ առանց վիզայի ռեժիմը` մի շարք բացառություններով: Այդ օրվանից ի վեր, հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ, բացառությունների ցուցակն ընդլայնվում է: