|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր առավոտյան Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռ է արձակել. տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ կապակցությամբ Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի պաշտոնական հայտարարությունները:
Ըստ «Ալժազիրայի»՝ Հրթիռներն արձակվել են հյուսիսկորեական Ուոնսան քաղաքի մոտակայքից, անցել 430 կմ եւ ընկել Ճապոնական ծովը:
Ենթադրվում է, որ սա Հյուսիսային Կորեայի արձագանքն է օգոստոս ամսին նախատեսվող ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժություններին:
Նշենք, որ Փհենյանն իր խիստ դժգոհությունն էր հայտնել այդ զորավարժությունների կապակցությամբ: