|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հուլիսի 22-ին, ժամը 11.45-ին, հաղորդում է ստացվել, որ հուլիսին Թալին քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ ապամոնտաժել եւ գողացել է Թալինի Քոթանյան փողոցի մայթեզրերին տեղադրված մետաղական ութ ցանկապատ՝ համայնքին պատճառելով մոտ 320 հազար դրամի վնաս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 23-ին, ժամը 19.10-ին, տղամարդը ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն: