|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն արձագանքել է նախօրեին Հորմուզի նեղուցում Իրանի կողմից բրիտանական նավթային լցանավի ձերբակալմանը. հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ Անտոնիո Գուտերեշը մտահոգությունն է հայտնում Հորմուզի նեղուցում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ եւ կարեւորում ծովագնացության միջազգային օրենքների հարգումը: Նա կողմերին զսպւածության կոչ է անում, որպեսզի հնարավոր լինի կանխել իրավիճակի առավել սրումը: