|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրաքյան Քուրդիստանից զբոսաշրջության նպատակով Տրապիզոնի Չայքարա շրջանի Ուզունգյոլ լիճ ժամանած 9 քուրդ հարձակման են ենթարկվել: Նրանք կապել էին «Քուրդիստան» մակագրությամբ վզարկուներ:
50 հոգանոց խմբի 9 անդամներ այդ վզարկուներով լուսանկարվելիս են եղել, երբ նրանց վրա հարձակվել են մի խումբ քաղաքացիներ: Չայքարայի Հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել:
Դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ միջադեպին մասնակից 9 քրդերը արտաքսվել են երկրից. հաղորդում է evrensel.net կայքը: