|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հուլիսի 17-ին կայացավ Չեմպիոնների Lիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը շվեդական ԱԻԿ-ի և Երևանի «Արարատ-Արմենիա»-ի միջև: Դաշտի տերերը հաղթեցին 3:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Հենոկ Գոյտոմը (47, 52) և Սեբաստյան Լարսոնը (62, 11մ): Մեր թիմի կազմում աչքի ընկավ Անտոն Կոբյալկոն 77-րդ րոպեին:
«Արարատ-Արմենիա»-ն պարտվեց ընդհանուր 3:4 հաշվով, դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից և կշարունակի պայքարը Եվրոպա Լիգայում: Մրցաշարի երկրորդ որակավորման փուլում «Արարատ-Արմենիան»-ն կհանդիպի Ջիբրալթարի ներկայացուցիչ «Լինքոլն Ռեդ Իմպս» թիմի հետ: