|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը, թե Ռուսաստանի մեղքով Սիրիայում աճում է փախստականների թիվը. հայտնում է РИА Новости-ն:
Նա ասել է, որ իրականում հակառակն է կատարվում. ՌԴ-ի տվյալներով` վերջին մեկ տարվա ընթացքում արտասահմանից Սիրիա է վերադարձել 310 հազար փախստական, որոնցից 100 հազարը` Լիբանանից, 210 հազարը` Հորդանանից:
«Եվ այդ գործընթացը շարունակվում է ամեն օր»,- նշել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին` գոյություն չունեցող փաստեր հորինելու փոխարեն կենտրոնանալ այն խնդիրներ վրա, որոնք առաջանում են Սիրիայում ամերիկյան ներկայության հետևանքով: