|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հուլիսի 11-ին՝ երեկոյան 6:00-ին, հզոր պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի հյուսիսում գտնվող Ղամիշլի քաղաքի հայաշատ թաղամասում, հաղորդում է «Գանձասար» շաբաթաթերթը, ականապատ մեքենա է պայթեցվել, որը կանգնել է Ուղղափառ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու դիմաց, ինչից վայրկյաններ անց որոտացել է պայթյունը: Կատարվածի հետևանքով 11 վիրավոր կա, գրանցվել են նաև նյութական վնասներ:
Նշվում է, որ նույն թաղամասում են գտնվում հայկական Սուրբ Հակոբ եկեղեցին, Ազգային Առաջնորդարանը, Ազգային միացյալ միջնակարգ վարժարանը և Կարագյոզյան հաստատությունը, որոնք նյութական թեթև վնասներ են կրել