|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն պատմել է, որ տխրություն է զգում ամեն անգամ, երբ անհրաժեշտություն է առաջանում երկարաձգել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները: Այդ մասին նա ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` դա այն նպատակը չէ, որն ինքը ցանկանում է իրեն, Իտալիային և ռուսաստանցի ընկերներին:
Կոնտեն նաև ասել է, որ իտալական կառավարությունն աշխատում է այդ պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ: Նրա խոսքով` հակամարտությունը օգուտ չի բերում ոչ ոքի, ուստի անհրաժեշտ է աշխատել ավելի արդյունավետ երկխոսության համար նախադրյալների ուղղությամբ: