|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվայի «Դեպի Արարատ» կազմակերպության նորաստեղծ «Զեյթուն» ազգագրական երգի-պարի համույթը Մոսկվայում կազմակերպել էր ջանգյուլումի տոնական հանդիսություն, որն իր շուրջն էր հավաքել հարյուրավոր զբոսաշրջիկների, տարբեր ազգերի ներկայացուցիչների և ռուսահայության մի ստվար զանգվածի: Տոնն, իրոք, ժողովրդական դարձնելու համար «Զեյթուն» համույթը պատրաստվել էր ինչպես հարկն է` կժերով ջրեր, հուրի տիկնիկ, դաշտային ծաղիկներ, գինթի ու գանա: Վիճակահանության տեսարանը «զեյթունցիները» ներկայացնում էին խաղիկներով ու տաղիկներով: Մանրամասները` տեսանյութում:


