|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը մի շարք մանրամասներ է հայտնել Օսակայում G20-ի շրջանակում սպասվող` ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումից. հայտնում է РИА Новости-ն: Նրա խոսքով` հանդիպման համար նախատեսված է մեկ ժամ:
Ուշակովը տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը նախատեսում են քննարկել ռազմավարական կայունությանն առնչվող հարցեր, տարածաշրջանային հակամարտությունները, այդ թվում` իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Ուկրաինայում և Վենեսուելայում, ինչպես նաև իրանական խնդիրը:
«Սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես առաջնորդները կկառուցեն զրույցը»,- հավելել է Ուշակովը: