|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվան մտավախություն ունի, որ Վաշինգտոնը փորձում է խանգարել ՌԴ-Վրաստան հարաբերությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է ТАСС-ը: Նրա խոսքով` այդ կարգավորումն ակնհայտ էր վերջին տարիներին:
Լավրովը նշել է, որ որոշ վերլուծաբաններ ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ վրացական խորհրդարանում տեղի ունեցած սադրանքից մի քանի օր առաջ Թբիլիսիում այցով եղել է Ջո Բայդենի անվան հիմնադրամի ղեկավարը և ակտիվորեն աշխատել ոչ միայն կուլուարներում, այլև հանդես է եկել հրապարակայնորեն և կոչ արել չտարվել ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացմամբ:
«Ուստի այդ տեսակետը նույնպես չի կարելի բացառել»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը: