|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Երկուշաբթի, 24 յունիս 2019-ին, Պիքֆայայի Ս. Աստուածածին վանքի վեհարանին մէջ, վեհափառ հայրապետին այցելեց Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը` գլխաւորութեամբ վարչութեան ատենապետ դոկտ. Մկրտիչ Մկրտիչեանի:
Համազգայինի Կեդրոնական վարչութիւնը վեհափառ հայրապետին տեղեակ պահեց Համազգայինի աշխատանքներուն մասին Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի մէջ, յատկապէս պարզելով Համազգայինի ծրագիրները: Վեհափառ հայրապետը իր գնահատանքը յայտնեց Համազգայինի գործունէութեան նկատմամբ` յիշեցնելով, որ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը միշտ զօրավիգ կանգնած է անոր աշխատանքներուն` նախանձախնդիր ըլլալով մեր ժողովուրդի մշակութային ու կրթական արժէքներու պահպանման ու առաւել ծաղկման:
aztagdaily.com