|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Դա հաղթանակ է. այդպես են Վրաստանի ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան. շարժում` հանուն ազատության» կուսակցության պատգամավորներ Իրակլի Աբասիձեն և Իրմա Նադիրաշվիլին գնահատել «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի` քիչ առաջ արած հայտարարությունը 2020 թվականին համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու մասին. հայտնում է Спутник-Грузия-ն:
«Ես ցանկանում եմ շնորհավորել համայն քաղաքացիական հասարակությանը: Ես և իմ քաղաքական թիմը կարծում ենք, որ դա մեծ հաջողություն է, դա հաղթանակ է: Դա այն մարդկանց հաղթանակն է, որոնք մի քանի օր շարունակ գտնվել են խորհրդարանի շենքի մոտ»,-ասել է Նադիրաշվիլին: