|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին İmedi Live հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի և Ադրբեջանի կողմից իրականացվող համատեղ ռազմավարական նախագծերը համապատասխանում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և հարևան Թուրքիայի շահերին. հայտնում է Грузия Онлайн-ը:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանը Վրաստանի հիմնական ռազմավարական գործընկերն է, ապա` հավելել. «Երբ մեր տարածքներն օկուպացված են Ռուսաստանի կողմից, մենք չենք կարող փչացնել հարաբերությունները մեր հիմնական ռազմավարական գործընկերոջ հետ»։
Զալկալիանին նաև անդրադարձել է Վրաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեությանը` նշելով, որ կարևոր է, որ կողմերը կոնսենսուսի հասնեն: