|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Հաթայ նահանգում ԱԳՆ ներկայացուցչության բացման ժամանակ անդրադարձել է թուրքական պաշտոնական այն հայտարարություններին, ըստ որոնց` սիրիական կառավարական ուժերը հարձակումներ են գործել թուրքական պահակակետերի վրա. հաղորդում է haberler.com կայքը:
«Անհնար է որ հանդուրժենք մեր զինվորներին ուղղված անհանգստությունները: Նրանց ցույց կտանք իրենց տեղը: Ամեն ոք թող ճանաչի իր չափը: Չենք ընդունում ռեժիմի այս ագրեսիվությունը»,– հայտարարել է Չավուշօղլուն: