|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Թուրքիայի կողմից Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր ձեռքբերելը ինքնիշխան ընտրություն է, սակայն պետք է հիշել, որ ՆԱՏՕ-ն ամբողջական միավոր է, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Դա Թուրքիայի ինքնիշխան որոշումն է, սակայն ՆԱՏՕ-ի ամբողջականությունը ևս պակաս կարևոր չէ, և դրան նպաստում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների ռազմական հնարավորությունների համապատասխանությունը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Այսօր առավոտյան Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման պրոցեսից, և դրա համար պատրաստ է ցանկացած գին վճարել: