|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Սամցխե-Ջավախքի նահանգապետի նորանշանակ տեղակալ Զուրա Խաչիձեն կարծում է, որ շրջանի` ազգությամբ հայ քաղաքացիներն իրենց լքված են զգում. տեղեկացնում է aliq.ge -ն: Նրա խոսքով` այս մասին տեղի բնակիչներն իրեն ասել են 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:
«Պետք է կարողանանք հայ բնակչությանը` Վրաստանի քաղաքացիներին, առավելագույնս ներգրավել շրջանի և երկրի կյանքում: Այդ մարդիկ մի քիչ լքված են զգում իրենց, հանդիպումների ժամանակ դա էին ինձ ասում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Խաչիձեն:
Երգիչ Զուրա Խաչիձեն Սամցխե-Ջավախքի նահանգապետի տեղակալ է նշանակվել հունիսի 12-ին: