|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրան կատարելիք այցից առաջ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ վկայակոչելով ճապոնական «Մայինիչի» թերթը:
Ըստ թերթի` Ճապոնիայի կառավարության խոսնակը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Աբեի եւ Թրամփի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանի, մասնավորապես` Իրանի ներկայիս իրավիճակը:
Ճապոնիայի կառավարության խոսնակը, դիվանագիտական նկատառումներից ելնելով, խուսափել է մանրամասներ ներկայացնել հեռախոսազրույցի մասին:
Հիշեցնենք՝ վաղը եռօրյա պաշտոնական այցով Թեհրան է մեկնելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: