|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը Իրանի ԱԳ նախարարությունում ընդունել է պաշտոնական այցով Թեհրանում գտնվող` Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասին, որը Թեհրան է ժամանել այսօր առավոտյան. տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Համաձայն Իրանի ԱԳ նախարարության խոսնակի՝ Հայկո Մաասի գլխավորած պատվիրակության կազմում է նաեւ «INSTEX» համակարգի գերմանացի ղեկավար Պիեռ Ֆիշերը:
Մեկօրյա այցի ընթացքում Մաասը կհանդիպի նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Գերմանիայի արտգործնախարարի` Իրան այցի նպատակը Միջուկային համապարփակ համաձայնագրի պահպանումն է: Նախատեսված հանդիպումների ընթացքում նա կփորձի ներկայացնել Միջուկային համաձայնագրի պահպանմանն ուղղված՝ եվրոպական կողմի գաղափարներն ու պլանները: