|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կիևի քաղաքապետ, «Ուդար» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իր կուսակցությունը մտադիր է մասնակցել Գերագույն ռադայի ընտրություններին, նաև Օդեսայի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին առաջարկել է գլխավորել այդ կուսակցությունը: Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի ժամանակ:
Իր առաջարկը նա բացատրել է այն բանով, որ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսակցության համար խոչընդոտներ են ստեղծվել` ընտրություններին մասնակցելու առումով:
«Ես մնում եմ «Ուդար» կուսակցության առաջնորդը, իսկ Սահակաշվիլիին առաջարկում եմ դառնալ կուսակցության ղեկավար»,- ասել է Կլիչկոն: