|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Լոռիի» մամուլի ծառայությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ դիմելով թիմի երկրպագուներին։
Հարգելի ֆուտբոլասերներ.
«Լոռի» Ֆուտբոլային ակումբը միշտ կարևորել է անմիջական կապը ֆուտբոլասերների և մասնավորապես Լոռի ակումբի երկրպագուների հետ՝ պաշտոնական հարթակներում մշտապես տեղյակ պահելով թիմում կատարվող իրադարձությունները:
Ֆուտբոլասերները ճիշտ են՝ ՀՀ Գավաթի եզրափակչից հետո Լոռիին որոշակի թուլացրել է տեղեկատվական հոսքը: Այն կապված է ակումբում տեղի ունեցող մարզչական, ադմինիստրատիվ հասարակության հետ կապերի պատասխանատու անձանց փոփոխությունների հետ: Շուտով նոր անձնակազմի նշանակումները կավարտվեն և հավաստիացնում ենք, որ առաջիկայում կվերականգնենք բնականոն աշխատանքը և դուք կշարունակեք հետևել Լոռի Ակումբի ֆուտբոլային անցուդարձին:
Հ.Գ. Ի դեպ առաջիկա օրերին կհայտարարենք ակումբի նոր գլխավոր մարզչի անունը»: