|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Թուրքիային` ՆԱՍԱ-ի աշխատակից Սերքան Գյոլգեի ազատ արձակման հարցում Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցության համար. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
«Իմացա, որ բանտից տեղափոխվել է տնային կալանքի: Մոտ ժամանակներս Ամերիկա է տեղափոխվելու: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Էրդողանին օգնության համար»,- ասել է Թրամփը:
Գյոլգեն ձերբակալվել է 2016 թ., իսկ 2018 թ.` Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով դատապարտվել 7 տարի 6 ամիս ազատազրկման:
Նշենք, որ Գյոլգեի ազատ արձակման մասին հայտնի է դարձել երեկ` Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցից երկու օր անց: