|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մոսկվան Կոսովոյում ռուսաստանցու ձերբակալությունն «աղաղակող» գործողություն է համարում և Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելությունից պահանջում սպառիչ պատասխան տրամադրել ձերբակալության կապակցությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից. տեղեկացնում է РИА Новости-ն:
Այսօր առավոտյան Կոսովոյի ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել երկրի հյուսիսում, որտեղ բնակվում են հիմնականում սերբեր: Ձերբակալվել է 30 մարդ, այդ թվում `ՌԴ քաղաքացի` Կոսովոյում ՄԱԿ-ի առաքելության աշխատակից Միխայիլ Կրասնոշչյոկովը: