|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն հունական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում հույն-թուրքական հարաբերություններում լարվածության սրմանը. հայտնում է ensonhaber.com կայքը:
Նշելով երկու երկրների հաղորդակցության միջանցքների բաց լինելու անհրաժեշտությունը` նա հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելյան ջրային տարածքներում Թուրքիայի գործողությունները սադրիչ են: «Մենք ցանկանում ենք համաձայնության գալ, իսկ Թուրքիան հրաժարվում է, սադրիչ գործողություններով է հանդես գալիս: Թուրքիայի այս մարտավարությունը արդյունք չի տա, և օրվա վերջում դա կհասկանան»,- ասել է Ցիպրասը:
Նշենք, որ հույն-թուրքական հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Թուրքիան Կիպրոսի հատուկ տնտեսական գոտի համարվող ջրերում մայիսի 4-ից սկսել էր նավթի և գազի որոնողական հորատման աշխատանքները: