|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության «Դիտյատինի գավաթ»-ում Արթուր Դավթյանը եւ Գագիկ Խաչիկյանը թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը: Արթուր Դավթյանը դարձել է նաեւ բազմամարտի ոսկե մեդալակիր։
Երիտասարդների պայքարում Գագիկ Խաչիկյանը բազմամարտում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզիկները մրցելու են նաեւ առանձին գործիքների վրա։ Դավթյանը 6 գործիքներով էլ որակավորվել է եզրափակչին, իսկ Խաչիկյանը միայն վրիպել է հենացատկերում եւ եզրափակիչ է անցել 5 գործիքներով։
Մայիսի 25-ին կկայանան առանձին գործիքների եզրափակիչները։