|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԵԼ եզրափակիչին:
«Արսենալ»-ի պաշտոնական կայքը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Մենք հիասթափված ենք, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու: Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Հենրիխը լինի թիմի կազմում, սակայն ֆուտբոլիստի ու նրա ընտանիքի հետ քննարկումներից հետո եկանք կոլեկտիվ համաձայնության, որը նա չի մեկնի թիմի հետ: Մենք նամակ ենք գրել ՈւԵՖԱ-ին՝ հայտնելով խորին մտահոգություն ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է թիմի համար»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաեւան վստահեցրել էր, թե Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի եզրափակիչի մասնակցության հետ կապված խնդիրներ չի ունենա։