|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել է 36 մահապարտների հարձակման մասին: Այս մասին հաղորդում է cumhuriyet.com.tr կայքը:
Կազմակերպության, այսպես կոչված, արտաքին հարաբերությունների պատասխանատու Էբու Համզայի կողմից հանձնարարական է ուղարկվել մահապարտ ահաբեկիչների կրթության (Թեֆհիհ) պատասխանատուին` Էբու Մալիքին: Ըստ փաստաթղթի` Մալիքին տրվել է հրաման` «ամենակարճ ժամկետում 36 մահապարտ ահաբեկիչ պատրաստել»:
Այդ ահաբեկիչները կուղարկվեն 14 տարբեր երկրներ: Նշվում է, որ այդ երկրների թվում են, Լիբիայից, Ալժիրից և ասիական մի շարք երկրներից բացի, նաև Թուրքիան և ԵՄ պետությունները: