|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Խստորեն դատապարտում եմ Հրանտ Մարգարյանի նկատմամբ մի քանի փողոցային դուրսպրծուկների կողմից իրականացված խուլիգանական արարքը. իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Փաստորեն, խուլիգանությունը համացանցից իջնում է իրականություն, և ինչպես համացանցում էր անպատժելի, այնպես էլ իրականությունում...
Հիմա կտեսնենք, թե օրենքի առաջ բոլորի հավասարության մասին Փաշինյանի հավաստիացումները որքանով են իրական...
Փաշինյանը նախանձելի վիճակում չէ...
Նա ղեկավարում է մի երկիր, որի սոված ժողովուրդը իր իսկ ապիկար կառավարման շնորհիվ դարձավ նաև իրարատյաց ու միմյանց թշնամի։
Սրանից կործանում կես քայլ է...»: