|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ազատության հրապարակում հավաքված ցուցարարները քայլերթ են անցկացրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Քայլերթն ավարտվել է Ազատության հրապարակում: Կազմակերպիչները մասնակիցներին կոչ են արել վաղը կրկին հավաքվել:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 18-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու որոշումից հետո դատարանի բակում նրա դեմ ակցիա իրականացնող քաղաքացիները քայլերթ են իրականացրել: Նրանք նախ փակել են Մյասնիկյան պողոտան, ապա քայլերթով հասել են Ազատության հրապարակ, որտեղ հանրահավաք են անցկացրել: