|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հանդիպել է մուսուլման երկրների դեսպանների հետ և, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել ԼՂ հակամարտությանը. հայտնում է Русарминфо-ն:
«Ամբողջ աշխարհը ճանաչում է Լեռնային Ղարաբաղը և օկուպացված 7 տարածքները որպես Ադրբեջանի տարածք: Սակայն Հայաստանի վրա պատշաճ ճնշումներ չեն գործադրվում տարածքների ազատագրման հարցում»,- ասել է նա:
Ալիևը նաև նշել է, որ մուսուլման երկրների աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար: