|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
«Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սիրիական Իդլիբ նահանգում սադրանք են նախապատրաստում, որպեսզի այնուհետև ՌԴ օդատիեզերական ուժերին մեղադրեն խաղաղ բնակիչների դեմ քիմիական գրոհների մեջ: Այդ մասին հայտնում է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոնը. տեղեկացնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ նման տեղեկություն նրանք ստացել են Սերակաբ բնակավայրի բնակիչներից: Տեղեկությունը հաստատվել է նաև այլ անկախ խողովակով: