|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ադրբեջանում մայիսի 20-24-ը կանցկացվեն լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ, որոնց կմասնակցեն զորքերի, զորամիավորումների և ազգային բանակի միավորումների տարբեր տեսակներ. հայտնում է Minval.az-ը:
Նշվում է, որ զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի ղեկավարության ներքո:
Զորավարժությունների հիմնական թեման լինելու է գիշերային ժամերին հակառակորդի հարձակման հետ մղումը՝ տարբեր ուղղություններով հակահարվածներ հասցնելով, գրոհի անցնելով:
Տեղեկության համաձայն` զորավարժություններին կմասնակցի մինչև 10 000 զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 35 ինքնաթիռ և ուղղաթիռ: